ՀՀ ԿԳ նախարարությունն արձագանքել է մայիսի 6-ին տեղի ունեցած ուսանողական երթին 6 մայիսի 2010 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Երևանում տեղի է ունեցել ուսանողական երթ: Երթի մասնակիցները ՀՀ վարչապետին նամակ են հասցեագրել, որով բողոքում էին ասպիրանտուրայում և մագիստրատուրայում պետպատվերը կրճատելու խնդրի դեմ: «ՀՀ վարչապետին հասցեագրված նամակին նախարար Արմեն Աշոտյանը ծանոթացել է ԶԼՄ-ներից: Պաշտոնապես այն դեռևս ստացված չէ: Այնուամենայնիվ, գրության բովանդակության հետ կապված պետք է նշել, որ, իրականում երթի կազմակերպիչները «Ժառանգություն» կուսակցության անդամներն են: Իսկ ինչ վերաբերում է ասպիրանտուրայի և մագիստրատուրայի տեղերի կրճատման խնդրին, ապա կրկին հայտնում ենք, որ կառավարության համապատասխան որոշումներով պետպատվերը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում չի կրճատվել: Եթե անցյալ տարի մագիստրատուրայի համար հատկացվել էր 1543 անվճար տեղ, ապա այս տարի դարձյալ հատկացվել է 1543 անվճար տեղ: Նախորդ տարի ասպիրանտուրայի համար հատկացվել էր առկա ուսուցման 224 անվճար տարկետման իրավունքով տեղ, իսկ այս տարի 122 անվճար տարկետման իրավունքով, ինչպես նաև 247 անվճար տեղ առանց տարկետման իրավունքի: Պետպատվերի շրջանակում վերաբաշխում է տեղի ունեցել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման և առանց տարկետման տեղերի միջև: Պետպատվերի ծավալների պահպանման` այն է պետական միջոցներով անվճար սովորելու լիարժեք հնարավորության պահպանման հանգամանքը, կարծում ենք, միտումնավոր է շրջանցվում բողոքի ակցիայի կազմակերպիչների կողմից, որը կարելի է դիտարկել որպես համախոհներին մոլորեցնելու փորձ, որպեսզի չբարձրացնեն տարկետման իրավունքի` Հայոց բանակում հնարավոր ծառայության հետ կապված խնդիրներ և այդպիսով չընկալվեն հասարակության կողմից որպես ոչ հայրենասեր մարդիկ: Պաշտոնապես վերոնշյալ գրությունը ստանալու դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կարող է հանդես գալ հավելյալ մեկնաբանություններով»: Արձագանքելով այսօրվա ուսանողական երթին` տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով |