7 մայիսի 2010 - 11:31 AMT
2010-ի առաջին չորս ամսում Հայաստանի գազասպառող բաժանորդների թիվն աճել է 4475-ով

2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի գազային ցանցին միացել է 600828 բաժանորդ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: 2010-ի առաջին չորս ամսում Հայաստանի գազասպառող բաժանորդների թիվն աճել է 4475-ով, որոնցից 911-ը` ապրիլին:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2010 թվականի մայիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 334729 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 26521-ը՝ ապրիլ ամսին: