Միրչա Ջոանա. Երկխոսությունը Ռումինիայի ու Հայաստանի միջև պետք է ընդարձակել նաև խորհրդարանական մակարդակով

Միրչա Ջոանա. Երկխոսությունը Ռումինիայի ու Հայաստանի միջև պետք է ընդարձակել նաև խորհրդարանական մակարդակով

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանան ընդունեց Ռումինիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Համլետ Գասպարյանին: Դեսպանը ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները եւ այն հարցերը, որոնք այս պահին կանգնած են երկրի առջեւ: Երկկողմ հարաբերությունների առումով նա նշեց այն հնարավորությունները, որոնք կարող են խթանել հայ-ռումինական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ռումինիայի Սենատի նախագահը, արժեվորելով բարձր մակարդակով ընթացող քաղաքական երկխոսությունը երկկողմ եւ միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, պատրաստակամություն հայտնեց այն ընդարձակելու նաեւ խորհրդարանական մակարդակով, խորհրդարանների ղեկավարության եւ բարեկամական խմբերի միջեւ:

Կարեւորելով Հարավային Կովկասի տարածաշրջանը Եվրոպայի համար եւ պատմականորեն եւ քաղաքակրթորեն այն համարելով նրա բնական մասը` Միրչա Ջոանան համագործակցության արդյունավետ եւ հեռանկարային շրջանակներ նշեց ԵՄ Արեւելյան գործընկերությունը եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որոնց մեջ Ռումինիան հանդես է բերում մեծ հետաքրքրություն եւ ակտիվություն: Նա հույս հայտնեց, որ տեսանելի ապագայում Հարավային Կովկասում եւ նրա շուրջ առկա լարվածությունները կթուլանան` հնարավորություն տալով լիարժեք կերպով օգտագործելու տարածաշրջանի հնարավորությունները եւ Հայաստանին ներգրավվելու տնտեսական բազմակողմ ծրագրերի մեջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---