Հայաստանի հարկային համակարգը բարեփոխման կարիք ունի

PanARMENIAN.Net - «Հայաստանի հարկային համակարգը բարեփոխման կարիք ունի, քանի որ այսօր գործող համակարգն իրեն չի արդարացնում և տնտեսության զարգացմանը չի նպաստում», - ասել է Հայրենական արտադրողների միության, ֆինանսաբյուջետային հարցերի հասարակական խորհրդի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը` մայիսի 7-ին հանձնաժողովի նիստի ժամանակ;

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է անցնի ուղղակի հարկերի, որոնք ներկայում հավաքվող հարկերի 30 տոկոսն են կազմում: Դրա հետ կապված նա ԱՄՆ-ի օրինակն է բերել, որտեղ ուղղակի հարկերը 80 տոկոս են կազմում: «Տնտեսությունն աստիճանաբար պետք է ուղղորդել դեպի ուղիղ հարկերի ծավալի ավելացում, այսինքն` շահութահարկի և եկամտահարկի», - ասել է Սաֆարյանը:

Բացի այդ, հանձնաժողովի նախագահը գտնում է, որ թեթև արդյունաբերության ձեռնարկություններին պետք է հարկային արտոնություններ տալ, որպեսզի այդ բնագավառը զարգանա: «Հարկային ճնշումները չպետք է բացասաբար ազդեն երկրի տնտեսության վրա: 2009 թ. հարկային ստուգումներն ավելացել են 82 տոկոսով, սակայն հարկային մուտքերը կրճատվել են 25 տոկոսով, ինչը վկայում է այդ ստուգումների անարդյունավետության մասին», - ընդգծել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---