ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիտդին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիտդին

PanARMENIAN.Net - Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ կոնկրետ քրեական գործերով գերմանացի գործընկերների հետ ձեւավորվել է համագործակցության դրական փորձ՝ գլխավոր դատախազը կարևորել է փոխօգնության, համագործակցության կարգավորումը իրավական փաստաթղթերով:

Դեսպանը հավաստել է իր պատրաստակամությունը աջակցելու և առավել զարգացնելու դատաիրավական ոլորտի համագործակցությունը:

Հյուրի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև Չարենցավանի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքին: «Ինչպես ընդհանրապես, այնպես էլ հարցաքննությունների ժամանակ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների գործադրումը պետք է բացառվի: Անընդունելի է բռնությամբ ցուցմունքներ վերցնելը: Այս աշխատաոճն անընդունելի է», - ընդգծել է գլխավոր դատախազը նշելով, որ հետամուտ է լինելու դեպքի լիարժեք բացահայտմանը:

«Նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի առջև խնդիր է դրվել ապահովել քրեական գործի բազմակողմանիությունն ու լրիվությունը: Արդեն իսկ կատարվել է հսկայածավալ աշխատանք և բոլոր մեղավոր անձանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչը, կարծում եմ, կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայում»,- ընդգծել է Ա. Հովսեփյանը: Դեսպանը բարձր է գնահատել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննության հրապարակայնությունը՝ համակարծիք լինելով, որ համապատասխան պատժողական քաղաքականությունը կունենա կանխարգելիչ լուրջ նշանակություն:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությունների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---