Վահագն Չախալյանին կրկին ծեծել են գաղութում

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Ջավախքի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, ում Վրաստանի դատարանը դատապարտել էր 10 տարվա ազատազրկման, ծեծել է Ռուսթավի քաղաքի խիստ ռեժիմի գաղութի պահակախումբը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հաղորդել է «Երկիր» հայրենակցական միության ներկայացուցիչը:

Նրա խոսքերի համաձայն, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Չախալյանին հարազատների հետ հանդիպումից հետո պահակախումբը ուղեկցել է բանտախուց: Անհայտ պատճառներով գաղութի աշխատակիցները վիրավորել են քաղաքական գործչին, իսկ երբ նա պատասխանել է իրեն հասցրած վիրավորանքներին, նրանք ուժ են գործադրել:

Չախալյանը չի ցանկացել միջադեպի մասին հայտնել ծնողներին և հրաժարվել է բուժօգնությունից: Այդ մասին նա հայտնել է միայն իրեն այցելած փաստաբանին:

Այսպիսի միջադեպ Չախալյանի հետ երկրորդ անգամ է կատարվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---