ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Հորդանան 7 մայիսի 2010 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Մինչ Հորդանանի հայ համայնքի հետ հանդիպումը նախարար Հ. Հակոբյանն այցելել է Քրիստոսի մկրտության վայրում կառուցվող հայկական եկեղեցի: Հորդանանի իշխանությունների որոշմամբ Հովհաննես Մկրտչի կողմից Քրիստոսին մկրտելու վայրում կառուցվում է տասնվեց քրիստոնեական եկեղեցի, այդ թվում նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի: Հայկական եկեղեցին կառուցվում է ֆրանսահայ բժիշկ Կարո Կարապետյանի միջոցներով: Հրանուշ Հակոբյանն այցելել է Ամմանում գործող Գալուստ Գյուլբենկյան վարժարան, հանդիպել է վարժարանի ուսուցչական կազմի և աշակերտների հետ: Նախարարը ներկա է գտնվել աշակերտների պատրաստած միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանին և հաղթանակի օրվան: Այնուհետև Հ. Հակոբյանն այցելել է Ամմանի առաջնորդարան, որից հետո հանդիպել է հայ համայնքի ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման հետ կապված հարցեր: Նախարար Հ. Հակոբյանը Հորդանանի հայկական մշակութային կենտրոնում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում նա ընդարձակ ելույթ է ունեցել և պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանը, Հայաստանում սփյուռքահայ գործարարների տնտեսական գործունեությանը, մաքսային և հարկային պարտավորություններին և այլն: Հ. Հակոբյանը հայ համայնքի անդամներին և Գ.Գյուլբենկյան վարժարանին է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարության հրատարակած գրքերից, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |