Սենատոր Բենջամին Քարդինը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևին աջակցելու մասին

Սենատոր Բենջամին Քարդինը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևին աջակցելու մասին

PanARMENIAN.Net - Մերիլենդիից ընտրված դեմոկրատ սենատոր Բենջամին Քարդինը հայտարարել է Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևին աջակցելու մասին և կոչ է արել քվեարկության դնել այն Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել Ամերիկայի Հայկական համագումարում (ԱՀՀ): «Մենք գնահատում ենք սենատորի աջակցությունը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունը շարունակում է ժխտել Ցեղասպանությունն ու սպառնում է արտաքսել ապօրինի հայ ներգաղթյալներին»,-ասել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Տոտան:

Հայոց ցեղասպանության մասին 316 բանաձևը օրակարգում ընգրկվեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Ջոն Էնսինի առաջարկով: Բանաձևն այժմ գտնվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---