8 մայիսի 2010 - 14:44 AMT
Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը պատասխանել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Իլհամ Ալիևի մասնակցության մասին հարցին

Իլհամ Ալիևի մասնակցությունն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ ներկա է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «ադրբեջանական կողմի համար անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի Մոսկվա և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի 65-ամյակի տոնական միջոցառումներին, որ կայանալու են մայիսի 9-ին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը: Միաժամանակ նա նշել է, որ Իլհամ Ալիևի մասնակցությունն ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ ներկա է լինելու Հայաստանի նախագահը, «ադրբեջանական կողմի համար անընդունելի է», հաղորդում է Trend News-ը: