Տիգրան Սարգսյան. «Հայ-չեխական հարաբերություններում նոր էջ է բացվում»

Տիգրան Սարգսյան. «Հայ-չեխական հարաբերություններում նոր էջ է բացվում»

PanARMENIAN.Net - Հայ-չեխական հարաբերություններում բացվում է «մի նոր էջ, մի նոր փուլ»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ այսօրվա հանդիպմանը` Պրահայում ընթացող այցի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հարցեր, տնտեսական գործակցության, այդ թվում՝ էներգետիկայի, հաստոցաշինության, քիմիական արդյունաբերության, կրթության, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում զարգացման ծրագրեր:

«Չեխիայի վարչապետը պատրաստվում է այցելել Հայաստանի Հանրապետություն, և մեր այս աշխատանքային հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք հստակեցնելու հայ-չեխական հարաբերությունների օրակարգը, այն հարցերը, որոնք գտնվում են մեր հետաքրքրությունների շրջանակներում, այդ թվում` տնտեսական, քաղաքական բովանդակություն ունեցող խնդիրներ»,-ասել է ՀՀ վարչապետը:

Նրա ներկայացմամբ` դա վերաբերում է և’ պայմանագրերի ստորագրմանը, և’ ներդրումների պաշտպանության օրենսդրության հստակեցմանը, երկակի հարկումից խուսափելու օրենսդրական դաշտի ձևավորմանը: «Կարծում եմ, մենք կկարողանանք նաև կոնկրետացնել այն բնագավառները, որտեղ կան տնտեսական հետաքրքրություններ մասնավոր հատվածի համար»,-նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---