Աստվածատուր Պետրոսյան. «Շուշին ազատագրվել է շնորհիվ գրագետ ինքնապաշտպանության»

PanARMENIAN.Net - 1992 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումը Ղարաբաղյան պատերազմում հայկական զորքերի առաջին խոշոր հաղթանակն էր: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Երկրապահ» կամավորական միության նախկին նախագահ, իսկ այսօր` Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նրա խոսքերի համաձայն, Շուշին անառիկ բերդաքաղաք է: Եվ զուր չէր, որ ժամանակին թուրքական 40 հազարանոց բանակը չէր կարողացել գրավել այն: «Բայց մեր երկհազարանոց բանակը, շնորհիվ կազմակերպված գործողության, կարողացավ ազատագրել Շուշին, չնայած, որ քաղաքում գտնվող ադրբեջանական բանակը և նրա ռազմական տեխնիկան մի քանի անգամ գերազանցում էր մեր ուժերը», - ընդգծել է գեներալը:

PanARMENIAN.Net ի հարցին այն մասին, թե արդյոք ադրբեջանական կողմում Շամիլ Բասաևի հրամանատարությամբ կռվին մասնակցո՞ւմ էին չեչեն կամավորականներ, պատասխանելով,Ա. Պետրոսյանն ասել է, որ այն ժամանակ ադրբեջանցիների հետ միասին մարտնչում էին 400 չեչեն կամավորական` Բասաևի հրամանատարությամբ:

«1992 թ. հուլիսի 3-ին Կարմրավան գյուղի ազատագրման ժամանակ 120 չեչեն մարտիկ գերի ընկավ: Նրանց մեծ մասը զոհվեց: Դրանից հետո Շամիլ Բասաևը այլևս չվերադարձավ Ղարաբաղ», - ասել է Ա. Պետրոսյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---