Բաքուն փորձում է ապացուցել Խոջալուում, իբր, իրականացված «ադրբեջանցիների ցեղասպանությունը»` չեչենական ու աֆղանական պատերազմներում նկարված կադրերի միջոցով 8 մայիսի 2010 - 16:52 AMT PanARMENIAN.Net - «Խոջալուի գործողության ժամանակ հայկական զորքերը խաղաղ բնակչության համար բացեցին մարդասիրական միջանցք: Միջանցքը բավական երկար բաց մնաց, ադրբեջանական հատուկ ջոկատները նույնիսկ օգտվեցին այդ հանգամանքից ու հասցրին ներս խուժել Խոջալու», - Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Երկրապահ» կամավորական շտաբի նախկին պետ, այսօր` արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Գեներալի խոսքերի համաձայն, այն կադրերը, որ ադրբեջանցիները ներկայացնում են, որպեսզի ապացուցեն իրենց «ցեղասպանությունը», նկարված են չեչենական ու աֆղանական պատերազմների ժամանակ, ինչը բազմաթիվ անգամ ապացուցվել է, հայտարարել է Ա. Պերոսյանը: Նա ավելացրել է նաև, որ Ադրբեջանը չարաշահում է Խոջալուի գործողությունը, քանի որ այդ գյուղում խաղաղ բնակչություն էր ապրում, որոնց համար մարդասիրական միջանցք էր բացվել: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |