Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարը կմասնակցի Երևանում կայանալիք FAO-ի նիստին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմետ Աբբասովը կմասնակցի ՄԱԿ-ի Գյուղատնտեսության ու պարենային կազմակերպության (FAO) 27-րդ տարածաշրջանային կազմակերպության նիստին, PanARMENIAN.Net ին են հաղորդել FAO-ի երևանյան ներկայացուցչությունում:

Բացի այդ, ակնկալվում է նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Մալխազ Ակիշբայայի այցը:

Խորհրդաժողովի շրջանակներում տեղի կունենա «Արձագանքումը առկա մարտահրավերներին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսության ու գյուղական բնակավայրերի զարգացման ոլորտում քաղաքականության ձևավորման միջոցով: Փորձի փոխանակում և համագործակցության խորացում տարածաշրջանում» խորագրով կլոր սեղանը:

Մայիսի 13-ին Երևանում կլոր սեղան տեղի կունենա Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսության նախարարների մասնակցությամբ: Իր մասնակցությունն արդեն հաստատել է 39 երկիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---