Բաշար Ալ-Ասադը և Աբդուլլահ Գյուլը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

Բաշար Ալ-Ասադը և Աբդուլլահ Գյուլը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել են Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Սիրիայի նախագահի այցի շրջանակներում շոշափվել են Սիրիա-Իրան, Սիրիա-Ադրբեջան, Սիրիա-Իսրայել փոխհարաբերությունների հարցերը, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Խոսելով թուրք-սիրիական հարաբերությունների մասին` Բաշար Ալ-Ասադը նշել է, որ խորը տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացմանը նպաստում են Սիրիայի և Թուրքիայի միջև պատմական կապերը: Սիրիայի նախագահը գոհունակությամբ նշել է, որ արաբական աշխարհի երկրներն ուրախ են Անկարայի հետ հարաբերությունների ամրապնդման համար:

Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հիմնվելով նրա վրա, որ Դամասկոսը հիանալի հարաբերություններ ունի թե Երևանի, թե Անկարայի հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---