10 մայիսի 2010 - 14:57 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դեռևս մտադիր չէ փոխել անվանումը

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը դեռևս մտադիր չէ փոխել ապրանքանիշը «ՄՏՍ Հայաստանի»: Այդ մասին, պատասխանելով իր բլոգի այցելուների հարցերին, հայտարարել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բրենդի ցանկացած փոփոխություն պետք է հիմնված լինի շուկայական հետազոտության վրա: Մինչ այժմ կատարած բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայիս բրենդի նկատմամբ կա կապվածություն, ինչը մենք չենք կարող անտեսել: Մեր հավատարիմ բաժանորդների շնորհիվ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջազգային օպերատոր է` տեղական առանձնահատկություններով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Անցայլ տարվա սկզբին Ռալֆ Յիրիկյանը ասել էր, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ուսումնասիրում է ապրանքանիշը «ՄՏՍ Հայաստանի» փոխելու հնարավորությունը: