10 մայիսի 2010 - 15:59 AMT
ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցչությունում բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդես

Մայիսի 10-ին ՄԱԿ-ի երևանյան ներկայացուցչությունում բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-ամյակին և ընկածների հիշատակին նվիրված ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված է Երևանի արվեստի պետական ակադեմիայի ուսանողների 60 գեղանկար և քանդակ:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ասել է, որ «արվեստի այս գործերն ընդգծում են այն փաստը, որ երիտասարդ սերունդը հասկանում է մոլորակում խաղաղության պահպանման կարևորությունը»:

Ցանկացողները կարող են ձեռք բերել ներկայացված աշխատանքները և դրանով իսկ աջակցել երիտասարդ նկարիչներին: