10 մայիսի 2010 - 16:42 AMT
ՀՀ ֆինանսների նախարարությունը սահմանել է մայիսի 10-16-ին թանկարժեք մետաղների պետական գները

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը մայիսի 10-16-ի համար սահմանել է թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդման համաձայն, ոսկու գնման գինը սահմանվել է 13575.74 (+340.91), բացթողնման գինը` 14756.24 (+370.55), արծաթի գնման գին է սահմանվել 205.81 (-2.03), բացթողնման գին` 223.71 (-2.2), պլատինի գնման գին` 19168.70 (-534.85), բացթողնման գին` 20835.54 (-581.36), պալադիումի գնման գին` 5874.73 (-409.87), բացթողնման գին` 6385.58 (-445.51):