
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների հասարակական-քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: