Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովը

Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Ավարտվեց ՀայՀեղափոխականԴաշնակցության Հայդատի հանձնախմբերի խորհրդաժողովը: Խորհրդաժողովը աշխատանքները սկսել էր Մայիսի 6-ին Երեւանումեւ ինչպես նախատեսված էր այնշարունակվեց Ստեփանակերտում' մայիսի 8-10-ը:

Մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպմանը, ԼՂՀ օրենսդիրի ղեկավարը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումները, մատնանշել ներկա փուլում հիմնական անելիքները: Աշոտ Ղուլյանը նշել է, որ ոչ մի պարագայում Հայոց ցեղասպանության փաստը եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշման իրավունքը քննարկման առարկա չեն կարող լինել, հավելելով նաև , որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ: Կողմերը նշել են, որ պետք է չեզոքացնել այն վտանգավոր պնդումները, թե տարածքների վերադարձը տանում է խաղաղության հաստատման: Ընդհակառակը զիջումները մեծացնում են պատերազմի հավանականությունը:

Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչները հանդիպել են նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հետ: Հանդիպմանը Սրբազանը ներկայացրել է թեմի գործունեությունը, կարևորել է, որ եկեղեցու եւ բնակիչների միջեւ տարիներ առաջ խզված կապը հետզհետե վերականգնվում, հաղորդում է ՀՅԴ մամուլի դիվանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---