10 մայիսի 2010 - 20:13 AMT
Քեն Խաչիկյան. «Ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը ամբողջովին հրաժարվեր հայ-թուրքական արձանագրություններից»

Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշման առիթով: «Այնուամենայնիվ, ավելի լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ամբողջովին հրաժարվեր այդ արձանագրություններից», - ասել է Քեն Խաչիկյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի նախագահի որոշումը մեծ քաջություն չէր պահանջում, քանի որ Թուրքիան արդեն ներկայացրել էր նախապայմաններ: ANKA-ի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի նախագահը անսպասելիորեն գիտակցել է այդ և ընդունել է որոշում: «Ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանի այդ քայլն ավելի շատ շոուի էր նման», - ասել է Խաչիկյանը:

Նրա խոսքերի համաձայն, Անկարայի գլխավոր նախապայմանը ղարաբաղյան կարգավորման հարցն է, իսկ քանի որ հիմնախնդրի արագ լուծման նախադրյալներ չկան, ապա արձանագրությունների վավերացում Թուրքիայից սպասել պետք չէ: