Դմիտրի Մեդվեդև. Ռուս-թուրքական բազմաբնույթ կապերն եզակի են

Դմիտրի Մեդվեդև. Ռուս-թուրքական բազմաբնույթ կապերն եզակի են

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական բազմաբնույթ կապերն եզակի են` խոսքը գնում է երկու եվրասիական պետությունների աշխարհաքաղաքական դիրքի մասին, ավելի քան հինգհարյուրամյա, բուռն և երբեմն ոչ դյուրին զարգացող համատեղ պատմության կամ ռուսական ու թուրքական մշակույթների փոխազդեցության մասին: Այդ մասին գրում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը թուրքական «Զաման» թերթին:

Մեդվեդևն ընդգծել է, որ նա խորապես հարգում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի` ականավոր բարեփոխիչի անձը, որի ավանդը նոր Թուրքիայի ստեղծման գործում դժվար է գերագնահատել: «Ռուսաստանն առաջինը ճանաչեց երիտասարդ Թուրքական Հանրապետության կառավարությունը և զգալի ռազմատեխնիկական ու ֆինանսական օգնություն ցուցաբերեց անկախության համար թուրք ժողովրդի պայքարի դժվարին շրջանում: Հունիսի 3-ին կլրանա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 90 տարին: Եվ իմ այցը անցնում է այդ նշանավոր տարեթվի շեմին: Այցի ժամանակ ձևավորվել է միջպետական խորհրդակցությունների սկզբունքորեն նոր մեխանիզմ` Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդ իմ և Թուրքիայի վարչապետի համանախագահությամբ: Ստեղծվող կառույցի խնդիրն է մշակել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման ռազմավարությունն ու հիմնական ուղղությունները, համակարգել կարևոր նախագծերի իրականացումը, խթանել երկու երկրների գործարարների շփումները: Ինչպես նաև նպաստել քայլերի համաձայնեցմանը արտքաին քաղաքական հարցերում` միջազգային խաղաղության, կայունության ու անվտանգության պահպանման նպատակով»,-գրում է Ռուսաստանի նախագահը: Նա նաև նշել է, որ փոխգործակցության առանցքային ուղղությունն, անկասկած, համագործակցությունն է վառելիքա-էներգետիկ ոլորտում»: Կան մի շարք առաջնային նշանակալի համատեղ նախագծեր այդ ոլորտում`«Հարավային հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների, «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի, Թուրքիայի տարածքում ռուսական կողմի օգնությամբ ԱԷԿ-ի կառուցումը: Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ նախագծերի իրականացումը որակապես նոր հարաբերությունների վկայությունը կդառնա և զգալիորեն կազդի միջազգային էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա:

«Ռուսաստանն ի դեմս Թուրքիայի տեսնում է բարի ու հուսալի հարևանի, որի հետ մենք ուրախ ենք համատեղ համագործակցության հետագա ծրագրեր կառուցել հանուն մեր երկու երկրների բարեկեցության»,-գտնում է Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Մայիսի 11-ին սկսվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Թուրքիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---