11 մայիսի 2010 - 11:51 AMT
Աուդիտի ոլորտից պետբյուջե է գանձվել 4, 93 մլն դրամ

2010 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 10 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիւորական ծառայությունների իրականացման 1 լիցենզիայի գործողություն, ևս 1 լիցենզիայի գործողությունը հանվել է կասեցումից:

Նշված ժամանակահատվածում աուդիտ իրականացնող անձանցից գանձվել է 705.000 դրամ տուգանք: Ընթացիկ տարվա չորս ամիսներին օրենքով սահմանված կարգի համաձայն այս ոլորտից գանձվել է 4 մլն 925 000 դրամ պետական տուրք, որից 4 մլն 750 000 դրամը` աուդիտորական կազմակերպություններից, իսկ 175 000 դրամը` անհատ աուդիտորներից, հաղորդում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-ի դրությամբ լիցենզավորված են 34 աուդիտորական կազմակերպություն և 9 անհատ աուդիտոր: