11 մայիսի 2010 - 12:02 AMT
Աստրախանում ընթացող տղամարդկանց Գրան պրիում Վլադիմիր Հակոբյանը զբաղեցնում է 3-րդ տեղը

Մայիսի 10-ին Աստրախանում (Ռուսաստան) մեկնարկել է տղամարդկանց Գրան պրիի խաղարկության վերջին փուլը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր, կրկնակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը:

Առաջին տուրում Հակոբյանը հանդիպել է Բորիս Գելֆանդի հետ (Իսրայել), պարտիան ավարտվել է ոչ ոքի: Դրանից հետո Հակոբյանն ունի 0.5 միավոր և նա մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը:

Երկրորդ տուրում Հակոբյանը խաղալու է Պավել Էլյանովի (Ուկրաինա) հետ, որը վերջին տուրում նույնպես ոչ ոքի է խաղացել Պավել Սվիդլերի (Ռուսաստան) հետ և զբաղեցնում է 2-րդ տեղը: