11 մայիսի 2010 - 12:12 AMT
Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Մայիսի 11-ին Ադրբեջանում աշխատանքային այցով գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից Սաֆար Աբիևի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, իրական ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ղարաբաղյան հակամարտությունը, հաղորդում է 1news.az-ը:

Աբիևի խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ պայմանները ղարաբաղյան հակամարտության գործընթացում արդյունքներ չեն տալիս, և այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղացնել ակտիվությունը: Նա նաև նշեց, որ բոլոր փորձերն ուղղված են հակամարտության կարգավորմանը, հակառակ դեպքում իրավիճակը տարածաշրջանում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը PanARMENIAN.Net-ի թղթակի հետ զրույցում հայտարարեց, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը Հայաստան չի նախատեսվում: