11 մայիսի 2010 - 12:50 AMT
Վիկ Դարչինյանը կփորձի որոշակի դիրք գրավել թեթևագույն քաշային կարգում

Թեթևագույն քաշային կարգում (մինչև 52,2 կգ) WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մայիսի 20-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Դարչինյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնան, իսկ մենամարտը տեղի կունենա Պարամատում (Ավստրալիա) թեթևագույն քաշային կարգի շրջանակներում` մինչև 53,5 կգ: Մենամարտից առաջ տեղի կունենա IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր գոտու համար մենամարտը:

Սա հայ բռնցքամարտիկի այդ քաշային կարգում ամրապնդվելու արդեն երկրորդ փորձն է: Առաջին անգամ Դարչինյանը նման փորձ ձեռնարկեց 2009թ. հուլիսի 11-ին և տանուլ տվեց IBF վարկածով թեթևագույն քաշային կարգում չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյին Գանայից:

Մինչ այժմ հաղորդվում էր, որ Դարչինյանի մրցակիցը լինելու է Ռիչարդ Գարսիան Ֆիլիպիններից և մենամարտը տեղի է ունենալու Սիդնեյում` նույնպես մայիսի 20-ին: