11 մայիսի 2010 - 14:52 AMT
«Փյունիկի» խաղացողները գոհ են Հայաստանի գավաթում իրենց խաղից

Մայիսի 10-ին «Փյունիկը» Հայաստանի եզրափակչում 4:0 հաշվով պարտության մատնեց «Բանանցին» և նվաճեց Գավաթը

Խաղից հետո գավաթակիրները PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ խաղը հեշտ չէր, բայց նրանք կարողացան հաղթանակ տանել: «Փյունիկի» պաշտպան Վահագն Մինասյանը կարծում է, որ 2010-ի եզրափակիչը տարբերվում էր նախկիններից, քանի որ ինտրիգները և հետաքրքրությունները շատ էին. «Մենք շատ լավ էինք պատրաստվել, ջանասիրաբար մարզվել և հասանք ցանկալի արդյունքի»:

Թիմի ավագ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ ֆուտբոլիստները խաղը հավաքված են սկսել և համարյա սխալներ թույլ չեն տվել: «Լավ պաշտպանվեցին և կազմակերպեցին հարձակումը, արդյունքում կարողացան հաղթել խոշոր հաշվով»,- ասաց 37-ամյա ավագը:

«Փյունիկի» հարձակվող Գևորգ Ղազարյանը, որը եզրափակչում երկու գոլի հեղինակ դարձավ, ասաց, որ ամենասկզբից թիմի անդամները տրամադրված էին հաղթանակի: «Անցյալ տարի մենք դժվարությամբ նվաճեցինք Գավաթը և այս տարի կարողացանք պահել այն»,- ասել է Ղազարյանը:

«Այսօր մենք շատ լավ խաղ ցույց տվեցինք, բոլոր ֆուտբոլիստները ջանացին և գերազանց կատարեցին իրենց աշխատանքը: Կարծում եմ, որ մենք 70 տոկոսով անսխալ խաղացինք»,- ասաց մեկ այլ հարձակվող Ալբերտ Թադևոսյանը: