ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո բացվեց ցուցահանդես` նվիրված ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի հիմնադրման 100-ամյակին

ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո բացվեց ցուցահանդես` նվիրված ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի հիմնադրման 100-ամյակին

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Հայաստանի գույներ» խորագրով հայ ժամանակակից արվեստի ցուցահանդես` նվիրված Հայ բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի հիմնադրման 100-ամյակին:

ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի, «Դելտա կուլտուր» և «Ատր Էստ Օստ» միությունների նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էր 7 հայաստանաբնակ հայ նկարիչների 35 գործ:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ` նախարար Հրանուշ Հակոբյանն իր բացման խոսքում անդրադարձել է ՀԲԸՄ երկարամյա գործունեությանը: Նա, մասնավորապես, կարևորել է 1914-1923 թվականներին ՀԲԸՄ մատուցած անգնահատելի ծառայությունը, երբ «բարության ու սիրո հիմքի վրա ստեղծված» կառույցը օգնության ձեռք մեկնեց հազարավոր որբերի, հիվանդների և աղքատների:

Նախարարն իր ուրախությունն է արտահայտել հունիսի 17-ից եվրոպական 8 երկրներով ցուցահանդեսի շրջագայության առթիվ, որի ընթացքում հայ նկարիչների գործերը կցուցադրվեն եվրոպական երկրներում և միաժամանակ ամենուր կներկայացվի ՀԲԸՄ և, մասնավորապես, վերջինիս Մարսելի մասնաճյուղի գործունեությունը, հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---