11 մայիսի 2010 - 16:18 AMT
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՄՏ» բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» ժամանակակից բժշկական սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը:

Գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը` առաջին փուլում: Գործարանը հագեցված կլինի նորագույն սարքավորումներով: «ՍՄՏ» ՓԲԸ-ի արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի: Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011թ. առաջին եռամսյակի վերջում: