11 մայիսի 2010 - 19:26 AMT
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հունիսի կեսին կարող է այցելել Հայաստան

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հունիսի կեսին կարող է այցելել Հայաստան: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից: Ռուսաստանի նախագահի այցը նախատեսվում է, որ կզուգադիպի Գյումրիում Պատվո բլուրի բացմանը:

«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է, որը 1856 թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Մուրավյովի հրամանով դարձել էր հուշակոթող: Գերեզմանոցում թաղված են ռուսական բանակի 156 սպա, որոնք զոհվել են 1856 թ. և 1877-1878 թթ. Կովկասում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Այն ժամանակ հուշակոթողի հարևանությամբ կառուցվել էր ռուս Ուղղափառ եկեղեցի, որը պահպանվել է մինչ օրս:

Այդ գերեզմանոցում են թաղված կրտսեր և ավագ սպաներ, գեներալներ Կովալևսկին, իշխան Գագարինը, Գրաբեն, Չելոկաևը: