12 մայիսի 2010 - 11:44 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Mutua Madrilena Madrid Open-2010 մրցաշարից

Մադրիդի «Մաստերս-2007»-ի չեմպիոն, արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Mutua Madrilena Madrid Open-2010 մրցաշարից ծնկի վնասվածքի պատճառով:

Իսպանիայի մայրաքաղաքի ներկա մրցությունների մեկնարկային ռաունդում Նալբանդյանը պետք է խաղար Մայքլ Ռասսելի հետ (ԱՄՆ), որն, իր հերթին, փոխարինել է չեխ Տոմաշ Բերդիխին, որը վնասել էր աջ ազդրը:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ հանդիպմանը Նալբանդյանը չի մասնակցելու: Նրան փոխարինել է ամերիկացի Մարդի Ֆիշը: Արդյունքում Ֆիշը երկու սեթերում 6/2, 7/6(1) հաշվով պարտվել է Ռասելին: