12 մայիսի 2010 - 11:46 AMT
Հայաստանի տարածքում ՎԶԵԲ նախագծերի ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար

Հայաստանի տարածքում նախագծների ընդհանուր արժեքը, որոնք քննարկվում են Զարգացման եվրասիական բանկի (EDB) կողմից, կազմում է մոտ 500 մլն դոլար: «Մեզ համար առաջնային ոլորտներ են էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքը: Այսինքն այն ենթակառուցվածքը, որը օգնում է երկրին զարգանալ տնտեսապես և նպաստում է ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է բանկի կառավարման նախագահ Իգոր Ֆինոգենովը ՌԲԿ daily-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, երբ EDB-ն Հայաստանի կառավարության հետ համաձայնագիր կնքեց հանրապետության տարածքում բանկի գտնվելու մասին, այդ արարողության ժամանակ հուշագիր ստորագրվեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և մի շարք խոշորագույն ընկերությունների հետ: Մասնավորապես «Հայռուսգազարդի», Միջազգային էներգետիկ կորպորացիայի և «ՀԿԵՈւ»-ի հետ: «Իսկ հայակական «Հայբիզնեսբանկին» մենք 20 մլն դոլարի վարկ ենք տրամադրել 5 տարի մարման ժամկետով: Այդ միջոցներն ուղորդվելու են երկրի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,- ասել է նա: