Հուլիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա թվային հեռարձակման ալիքների լիցենզավորման մրցույթ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունում կքննարկվի “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների նախագիծը, որը բխում է Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգից: Ինչպես Երևանում լրագրողներին է հայտնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, հեռարձակման թվային համակարգին անցնելու նպատակն է ապահովել լայն մատչելիություն, հեռահաղորդակցային հարթակների համատեղ օգտագործում, ծածկույթի գոտու արդյունավետ օգտագործում:

Իր հերթին իրավական հարցերի գծով փորձագետ Ռոզա Ստեփանյանն ասել է, որ օրինագծի մշակման ժամանակ հաշվի է առնվել տարբեր երկրների փորձը: «Թվային հեռարձակման ցանցը կլինի Հայաստանի պետական սեփականությունը»,-ճշտել է նա:

Ըստ Ստեփանյանի, կա լիցենզավորման 2 մեթոդ` մրցութային և կաբելային ու մալուխային հեռարձակման հայտերի ներկայացման մեթոդը: «Առաջին մրցույթը տեղի կունենա հուլիսի 20-ին, որից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կտևի մինչև 2013թ. հուլիսի 20-ը»,-ասել է նա` հավելելով, որ մրցույթի արդյունքում կընտրվի 18 հեռուստաալիք, որոնցից 9` երևանյան և 9 համապետական: «Լիցենզիան կգործի 2011թ. հունվարի 20-ից, իսկ հաջորդ մրցույթը տեղի կունենա միայն 10 տարի անց»,-ասել է փորձագետը: Բացի այդ, կթվայնացվի նաև 4 ռադիոկայան:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---