9 հունիսի 2003 - 23:25 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԻՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Հունիսի 12-ին Երեւանում կմեկնարկի իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքը կներկայացնեն շուրջ 35 շինարարական կազմակերպություններ: Այդ մասին այսօր հաղորդեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին: Ընդ որում նա վստահություն է հայտնել, որ Հայաստանում նոր կառավարության ձեւավորումից հետո առեւտրա-տնտեսական համագործակցությունը Իրանի հետ ձեռք կբերի նոր երանգներ եւ ավելի կխորանան երկկողմ քաղաքա-տնտեսական կապերը: Դեսպանի խոսքերով, ներկայիս հայ-իրանական համագործակցության բարձր մակարդակի մասին են վկայում անցյալ տարվա առեւտրա-տնտեսական ցուցանիշները: Այսպես, 2002 տարվա ընթացքում Իրանից Հայաստան է ժամանել 27 500 բեռնատար ավտոմեքենա եւ ավելի քան 70 հազար քաղաքացի` զբոսաշրջիկության եւ գործարար նպատակներով: