Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուին:

Ողջունելով հյուրին` ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու և ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում ու տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: «Այս այցելությունը հնարավորություն կընձեռի նաև քննարկելու մեր օրակարգային հարցերը, և համոզված եմ, որ այն կնպաստի Հայաստանի Հանրապետության ու Եվրախորհրդի միջև համագործակցության խորացմանը, մասնավորապես` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ու ՀՀ Ազգային Ժողովի միջև: Մենք ցանկանում ենք և պատրաստ ենք սերտացնել հարաբերություններն ու համագործակցությունը», - նշել է նախագահ Սարգսյանը:

Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ որպես ԵԽԽՎ նորընտիր նախագահ` իր գործունեության գերակայություններից է համարում վեհաժողովի և անդամ պետությունների միջև հարաբերությունների խորացումը, անդամ պետությունների հանդեպ կրկնակի չափանիշների կիրառման բացառումը` ապահովելու օբյեկտիվ և հավասարակշիռ վերաբերմունք բոլորի նկատմամբ: Վեհաժողովի նախագահն ասել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել: Նա նաեւ բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում, հաղորդել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---