Էկոնոմիկային նվիրված միջազգային խորհրդաժողով տեղի կունենա ՌՀՀ-ում

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ) մեկնարկում է Էկոնոմիկային նվիրված միջազգային խորհրդաժողովը, որի կազմակերպիչն է ՌՀՀ-ն Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցի հետ համատեղ:

Ըստ ՌՀՀ մամլո ծառայության, խորհրդաժողովը կանցնի երկու` «Մոնետար քաղաքականության և ֆինանսական հատվածի կանոնակարգման ոլորտի խնդիրները գլոբալ ֆինանսական ճգնաժամի համատեքստում» և «Կրթության համակարգի դերը անցումային տնտեսության մեջ» թեմաներով:

Խորհրդաժողովին կմասնակցեն պրոֆեսորներ Գունար Լյունգդալը և Մորտեն Հանսենը Ռիգայում գտնվող Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցից: Խորհրդաժողովին կմասնակցեն նաև ՌՀՀ ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, համալսարանի պրոռեկտոր, ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու մյուսները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---