Հայաստանը կմասնակցի Թբիլիսիում կայանալիք կիբերհանցագործության դեմ պայքարի սեմինարին

PanARMENIAN.Net - Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի կիբերհանցագործության դեմ պայքարի համատեղ նախագծի շրջանակներում Թբիլիսիում անցկացվելու է տարածաշրջանային սեմինար: Դրան մասնակցելու են տարբեր երկրների ներկայացուցիչներ, արտասահմանյան փորձագետներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Տեղի է ունենալու կարծիքների փոխանակում կիբերհանցագործության հարցերի և նրա դեմ պայքարի մեթոդների մասին:

Սեմինարին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իտալիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Ռումինիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ինտերպոլի ներկայացուցիչներ:

Սեմինարը կբացի Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պեր Էքլունդը

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---