13 մայիսի 2010 - 12:21 AMT
Թուրքիայի նախագահը հավանություն է տվել բարեփոխումների փաթեթին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հավանություն է տվել «Թուրքիայի Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին օրենքին» և ուղարկել է օրենքը վարչապետի աշխատակազմին` փաստաթուղթը հրապարակելու և հանրաքվեի դնելու համար:

Սահմանադրական ուղղումների փաթեթը, որոնինց յուրաքանչյուրը ստացել է 330-367 ձայն Թուրքիայի Մեծ ազգային ժողովում, կհրապարակվի պաշտոնաթերթում, իսկ հետո կդրվի հանրաքվեի: Սահմանադրության 175-րդ հոդվածով նախատեսվում է, որ հիմնական օրենքում կատարվելիք փոփոխությունները դրվում են հանրաքվեի, որը հավանաբար, տեղի կունենա հուլիսին:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան`արգելափակելու համար հանրաքվեի անցկացումը, քանի որ համարում են, որ սահմանադրության փոփոխությունը կամրագրի իշխող ԱԶԿ-ի իշխանության իրավունքը, հաղորդում է Anatolian News Agency-ն: