ՀԿԵՈւ-ն մասնակցում է Երկաթուղային տրանսպորտի խորհրդի Յուրմալայում կայանալիք 52-րդ նիստին

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Յուրմալայում (Լատվիա) աշխատանքն է սկսում ԱՊՀ անդամ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 52-րդ նիստը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել «ՀԿԵՈւ» ՓԲԸ մամլո ծառայությունում, նիստին մասնակցում է ընկերության բեռնափոխադրումների բաժնի պետ Անատոլի Դանչենկոն: Ըստ «Ռեյլվնեշտրանսի» մամլո հաղորդագրության, նիստը կբացի Խորհրդի տնօրեն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը: Բացմանը ներկա կգտնվի նաև Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը: «Նիստը կարևոր է ոչ միայն երկաթուղու, այլ մեր ողջ պետության համար»,-ասել է Լատվիայի երկաթուղային վարչության պետ Ուգիս Մագոնիսը:

Խորհուրդը միավորում է ԱՊՀ և Բալթիայի երկրների, Վրաստանի, Բուլղարիայի ու Ֆինլանդիայի 17 երկաթուղային վարչակազմերի: Նրա խնդիրն է համագործակցություն ապահովել տեխնիկական, տնտեսական, ֆինանսական ու իրավաբանական հարցերի շուրջ: Խորհրդի նիստերն անցնում են տարին 2 անգամ մասնակից երկրներից որևէ մեկում: Նախորդ 51-րդ նիստն անցել է Ուզբեկստանում` 2009թ. հոկտեմբերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---