20 հոկտեմբերի 2001 - 20:04 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵԼՆՈՒՄ Է ԻՆՉՊԵՍ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՑ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոն պաշտոնական այցով գտնվելով Հայաստանում, երեկ հայտնել է լրագրողներին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Կիեւը ելնում է ինչպես տարածքայի ամբողջականության սկզբունքից, այնպես էլ այլ միջազգային սկզբունքներից եւ կանոններից: (Ինչպես հայտնի է, Բաքվում մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարության մոտեցումը այդ խնդրի լուծմանը, նա նախընտրությունը տվել է տարածքային ամբողջականության սկզբունքին:) Հանդես գալով մամլո-ասուլիսում Զլենկոն ասաց նաեւ, որ «Ուկրաինան պատրաստ է աջակցելու ցանկացած որոշում, որին կհամաձայնվեն կողմերը»: Միջնորդի դերում հանդես գալու առաջարկությունը Երեւանում այնքան էլ հստակորեն չհնչեց, որքան Բաքվում: Եթե կողմերը ցանկություն հայտնեն, Կիեւը պատրաստ է «օգնություն ցուցաբերել հակամարտության լուծումը գտնելու հարցում»,- ասել է Անատոլի Զլենկոն:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: