Երևանում անցնում է Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը

Երևանում անցնում է Հայաստանի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը

PanARMENIAN.Net - Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական սպորտային քոլեջում մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ բռնցքամարտի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում է 170 բնռցքամարտիկ Հայաստանի բոլոր մարզերից: Մայիսի 16-ին տեղի կունենան առաջնության եզրափակիչ մենամարտերը:

Մինչ առաջնությունը, բռնցքամարտիկները մասկացեցին քաղաքային առաջնություններին: Հաղթողները նվաճեցին ՀՀ առաջնությանը մասնակցելու իրավունք: «Առաջնության ավարտից հետո կձևավորվի հավաքականը, որը հուլիսի 19-25-ին Յամբուրգում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը»,-հայտնել է ՀՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արման Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:

Մինչ այդ հավաքականը 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի: Ըստ մարզիչի, դեռ հայտնի չէ, թե քանի մարզիկ կընդգրկվի հավաքականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---