13 մայիսի 2010 - 19:11 AMT
Հայաստանն ու Վրաստանը էներգահամակարգերի բաց շուկայի ձևավորման իրավական հիմք են ստեղծում

Երկու որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև «Էլեկտրաէներգետիկական օբյեկտներում վթարների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում փոխօգնության մասին» և «Էլեկտրաէներգիայի և հզորության տարանցման մասին» համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը:

Դրանցից առաջինի նպատակը վթարների, ինչպես նաև այլ իրավիճակների կանխարգելման և էլեկտրաէներգետիկական օբյեկտներում դրանց հետևանքների վերացման համար փոխօգնության պայմանների ապահովումն է, երկրորդինը` Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերի կայուն աշխատանքի եւ էլեկտրաէներգետիկայի ու հզորության բաց շուկայի ձևավորման իրավական հիմքի ստեղծումը: