13 մայիսի 2010 - 19:11 AMT
Հայաստանում կրկին բռնկված աֆրիկյան ժանտախտի հետևանքով Տավուշի մարզում 980 խոզ է ոչնչացվել

Հայաստանում կրկին բռնկված աֆրիկյան ժանտախտի հետևանքով ոչնչացվել է 980 գլուխ խոզ պատվաստանյութի բացակայության պատճառով: Այդ մասին Երևանում մայիսի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով, ժանտախտը տարածվել է Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում: «Գյուղացիներին փոխհատուցում դեռևս չի տրվել, բայց կառավարության հանձնարարությամբ ամեն ինչ հաշվառվում է, կնքվում են փոխադարձ պայմանագրեր, իսկ վճարումների չափսերը քննարկվելու են կառավարությունում»,- ասել է նա, ավելացնելով, որ վերջին 10-15 օրում հիվանդության զարգացում չի նկատվում:

Նախարարը նաև հիշեցրել է, որ աֆրիկյան ժանտախտն առաջին անգամ բռնկվել է 2007-ին, որի հետևանքով ոչնչացվել է 20 հազար խոզ: