Օն-լայն բանկինգի անվտանգությունը կքննարկեն Երևանում

PanARMENIAN.Net - Apaga Technologies ընկերությունը մայիսի 14-ին կազմակերպում է օն-լայն բանկինգի անվտանգությանը նվիրված սեմինար` բանկերի և ֆինանսական ոլորտի ընկերությունների ղեկավարների և ՏՏ բաժինների պատասխանատուների համար, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

«Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հայաստանյան բանկերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել օն-լայն բանկինգի նկատմամբ: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ աճում է նաեւ այս ծառայությունների պահանջարկը, քանի որ ինտերնետը դառնում է ավելի հասանելի և արագընթաց: Անշուշտ, ի հայտ են գալիս անվտանգության հարցեր, որոնք մենք օգնում ենք լուծել սարքերի, ծրագրային ապահովման եւ խորհրդատվական ծառայությունների միջոցով», - ասաց Apaga Technologies-ի տնօրեն Միշել Դավուդյանը: «Ժամանակները փոխվել են, և միայն անունն ու գաղտնաբառը բավարար չեն օն-լայն բանկինգի համակարգերը ոչ արտոնված և անցանկալի մուտքից պաշտպանելու համար. վավերացումը դառնում է առաջնային խնդիր: Մենք ուրախ ենք ներկայացնել մեր գործընկերոջ՝ CRYPTOCard ընկերության լուծումները Հայաստանում»,- նշեց Դավուդյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---