14 մայիսի 2010 - 12:18 AMT
Davis Cup. Թենիսի Հայաստանի հավաքականը զիջել է Մոլդովայի հավաքականին

Կայացել է եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի Davis Cup-ի տղամարդկանց թիմային առաջնությունում թենիսի Հայաստանի հավաքականի 3-րդ խաղը, որն ընթանում է Հունաստանում: Բ խմբում Հայաստանի հավաքականը հանդիպել է Մոլդովայի հավաքականին և պարտվել 0:3 հաշվով:

Աշոտ Գևորգյանը զիջել է Ռոման Բորվանովին 2:6, 2:6 հաշվով, իսկ Խաչատուր Խաչատրյանը` Ռադ Ալբոտին: Զուգախաղում նույնպես մոլդովացի թենիսիստներն ավելի ուժեղ էին. Բորվանով-Ալբոտ զույգը պարտության մատնեց Խաչատրյան-Գևորգյան զույգին 6:3, 6:1 հաշվով:

Մինչ այդ հանդիպումը հայ թենիսիստներն անցկացրել էին 2 խաղ: Առաջինում պարտվել էին Չերնոգորիայի հավաքականին, այնուհետև հաղթել Սան-Մարինոյի հավաքականին: