14 մայիսի 2010 - 12:48 AMT
Վլադիմիր Հակոբյանը խաղաղ դաշն է կնքել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ

Աստրախանում (ՌԴ) մայիսի 13-ին տեղի ունեցավ տղամարդկանց Գրան պրիի վերջին փուլի 4-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 4-րդ տուրում հանդիպեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին և կիսեցին միավորները: 3 ոչ ոքիից հետո Հակոբյանը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12 տեղը 1,5 միավորով: Մրցաշարի առաջատարն է Ռուսլան Պոնոմարյովն Ուկրաինայից 2,5 միավորով:

5-րդ տուրում Հակոբյանը կհանդիպի ևս մեկ ադրբեջանցի շախմատիստ Վուղար Գաշիմովի հետ: