14 մայիսի 2010 - 18:20 AMT
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կմասնակցի «Աշխարհի պատանի աստղեր» առաջնությանը

Կիրիշիում (Ռուսաստան) շարունակվում է «Աշխարհի պատանի աստղեր» առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանըը, որը 4 տուրերից հետո 1,5 միավոր է հավաքել: Մրցաշարային սանդղակը գլխավորում է Վլադիմիր Բելորուսը (Ռուսաստան) և Յարոսլավ Ժերեբուխը (Ուկրաինա):

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը Սարաևո քաղաքում (Բոսնիա և Հերցեգովինա) 24 հնարավորից 12 միավոր է հավաքել: Նախքան առաջնության ավարտը երկու խաղ է մնում:

Իսկ գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը իսպանական Սալոու քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում 9 հնարավորից 5 միավոր է հավաքել և 69 մասնակիցների շարքում 23-րդ տեղն է զբաղեցրել:

1-3-րդ տեղերը 7 միավորով կիսեցին գրոսմայստերներ Սերգեյ Ֆեդորչուկը (Ուկրաինա), Վալենտին Իոտովը (Բուլղարիա) և Օմար Ալմեյդան (Կուբա): Լրացուցիչ արդյունքներով հաղթող է դարձել Ֆեդորչուկը: