Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրել են կապիտալի ավելացման մասին պայմանագիր14 մայիսի 2010 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Զագրեբում ստորագրել են կապիտալի ավելացման մասին պայմանագիր: Խորվաթիայի Զագրեբ քաղաքում սկսվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բիզնես ֆորումը և տարեկան ժողովը, որին մասնակցում է նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահն այսօր Զագրեբում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրել է բանկի կապիտալի ավելացման մասին պայմանագիր: ՎԶԵԲ-ը նոր բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով 255 միլիոն ՀՀ դրամ (մոտավորապես 600,000 ԱՄՆ դոլար) գումարով ավելացնում է իր մասնակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ: ՎԶԵԲ-ի ներդրումը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալի 1 միլիարդ ՀՀ դրամով ավելացման մասնաբաժինն է, որն աջակցելու է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետագա ընդլայնմանը: ՎԶԵԲ-ի մասնաբաժինը մնալու է 25%+1 բաժնետոմս: Կապիտալի ավելացումը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կընձեռի դիվերսիֆիկացնել վարկային ներդրումների պորտֆելը և ընդլայնել հախաճորդների շրջանակները` սպասարկելով միջին և խոշոր չափի հաճախորդներ, ընդլայնելով նաև մասնաճյուղային ցանցը: «ՎԶԵԲ-ը հաճույքով է շարունակում իր համագործակցությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ և աջակցում է բանկի հետագա զարգացմանը: Կապիտալի ավելացումը հնարավորություն կտա ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ պահպանել իր վարկանիշը բանկային համակարգում և դիվերսիֆիկացնել ծառայությունների շրջանակները», պայմանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն պարոն Նիկ Թեսսեյմանը: «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ` դիտարկելով այն որպես ժամանակակից բանկային և ֆինանսական տեխնոլոգիաների և լավագույն միջազգային փորձի ներդրման ու իրականացման գրավական: Այն հնարավորություն է տալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին լինել հայաստանյան առաջնային բանկերի շարքում և տրամադրել եվրոպական բանկային համակարգին համապատասխանող ծառայությունների շրջանակ՚, նույն արարողության ընթացքում նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: ՎԶԵԲ-ը դարձել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետեր 2008 թվականին: Մինչ այդ այն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրել է 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային գիծ` միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին վարկավորելու նպատակով, 2 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶԵԲ-ի միջին չափի համաֆինանսավորման գործիքի ներքո` միջին և խոշոր ձեռնարկություններին կորպորատիվ վարկավորում տրամադրելու նպատակով, ինչպես նաև 2 միլիոն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման գործիքի ներքո: Հայաստանում իր գործառնությունների առաջին օրվանից մինչ օրս, ՎԶԵԲ-ը իրականացրել է 393 միլիոն եվրո ընդհանուր գումարով 77 ծրագիր ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ ոլորտներում: Զագրեբում տեղի ունեցող բիզնես ֆորումում քննարկվելու են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի անդամ երկրներում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, սոցիալական փոփոխությունները, բիզնես մարտահրավերները: Քննարկվելու են նաև համաշխարհային բանկային ու ֆինանսական համակարգերին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հաղորդում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ |