15 մայիսի 2010 - 14:49 AMT
«Արարատը» գլխավորում է Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը

Մայիսի 14-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի առաջնության 6-րդ տուրը: Կայացան հետևյալ հանդիպումները`

«Իմպուլս-2» - «Փյունիկ-2» 1:3 «Իմպուլս-2»-ի գոլը` Վոլոդյա Բաղդասարյան «Փյունիկ-2»-ի գոլերը` Վիգեն Ավետիսյան (2 գոլ) և Միհրան Մանասյան

«Շիրակ-2» - «Փյունիկ-3» 1:0 Գոլը հարվածել է Մեսրոպ Ղազարյանը

«Արարատ» - «Բանանց-2» 3:0 Գոլերի հեղինակներն էին Արսեն Զոհրաբյանը և Գևորգ Կարապետյանը, որը կրկնակի գոլի հեղինակ է դարձել:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է «Արարատը», «Գանձասար-2»-ը, որն այս տուրում հանգստանում էր, 2-րդ տեղում է 10 միավորով, իսկ 3-րդ տեղում «Փյունիկ-2»-ն է (9 միավոր):