Ալեքսանդր Խլոպոնին. Կովկասն ատոմային ռումբ չէ և ոչ էլ վառոդի տակառ

Ալեքսանդր Խլոպոնին. Կովկասն ատոմային ռումբ չէ և ոչ էլ վառոդի տակառ

PanARMENIAN.Net - Հյուսիս-կովկասյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը կարծում է, որ Ռուսաստանում անհրաժեշտ է վերաբերմունք ձևավորել Կովկասի նկատմամբ` որպես երկրի ռազմավարական տարածաշրջանի: « Կովկասն ատոմային ռումբ չէ և ոչ էլ վառոդի տակառ, որի վրա մենք նստած ենք: Դա Ռուսաստանի համար ռազմավարական տարածք է»,- ասել է Խլոպոնինը:

Հենց այդ պատճառով, նշել է նա, Հյուսիսային Կովկասում «ներդրվում են այդպիսի քանակությամբ փողեր, այնտեղ պահում են այդքան զինված ուժեր և ստորաբաժանումներ»:

Խլոպոնինն անվանել է 4 պատճառներ, որոնց հիման վրա Հոյւսիսային Կովկասը պետք է համարվի ռազմավարական տարածաշրջան: Առաջին, նրա կարծիքով, «Ռուսաստանի մտավոր զարգացման պոտենցիալը գալու է Կովկասի միջոցով»: Երկրորդ, «Կովկասը հզոր թափարգել է, որը պահում է ամեն տիպի կեղտի թափանցումը Ռուսաստան` ահաբեկչության, ծայրահեղականության, կեղծ-իսլամի»: Երրորդ, Կովկասը «յուրահատուկ կամուրջ է դեպի Մերձավոր Արևելք, որը նույնպես ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար»: Չորրորդ, ասել է Խլոպոնինը, Կովկասն «այսօր մեր ժողովրդագրական պոտենցիալն է, սա միակ տարածքն է, որի հաշվին աճում է ՌԴ բնակչության քանակը»:

Լիազոր ներկայացուցչի կարծիքով, Հյուսիսային Կովկասի զարգացման համար պետք է միաժամանակ շարժվել երկու ուղղություններով` «վերջ տալ այն տականքներին, որոնք թաքնվում են անտառներում և որոնք շատ չեն մնացել», ինչպես նաև այնպես անել, որպեսզի «այդ տարածաշրջանում աճող սերունդը սովորի աշխատել, այլ ոչ թե զենքով ման գալ»: «Դրա համար այստեղ պետք է կառուցել արտադրություններ, և հենց այդ միտումը պետք է ընկնի Հյուսիսային Կովկասի զարգացման ռազմավարության հիմքում»,- ասել է Ալեքսնադր Խլոպոնինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---