16 մայիսի 2010 - 16:41 AMT
Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը սեպտեմբերի 12-ից տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը

Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ժամերգությունը Թուրքիայի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու հանրաքվեի պատճառով սեպտեմբերի 12-ից տեղափոխվել է սեպտեմբերի 19-ը: Ինչպես հաղորդել է Վանի նահանգապետի մամլո ծառայությունը, պատարագի տեղափոխումը համաձայնեցված է ՀԱԵ Կոնստանդնուպոլիսի պատրիարքության արքեպիսկոպոս, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հետ, հաղորդում է Amatolian News Agency-ն: Ախթամարում պատարագն անցկացվում է տարին մեկ անգամ Խաչվերացի օրը, որը նշվում է սեպտեմբերի երկրորդ շաբաթում` ամսի 12-ին կամ 13-ին